Թուրքիայից վռնդված քարոզիչ Ֆեթհուլլա Գյուլենի անեծքներով տեսանյութը համացանցում նոր ռեկորդ է սահմանել: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակառակորդը անեծքներ է ուղղել Թուրքիայում «Խոշոր կաշառք» գործողությունը իրականացնող ոստիկաններին ազատ արձակելուց հետո:
Ինչպես գրում է թուրքական T24.com-ը, բացի ռեկորդային քանակությամբ դիտումներից, տեսահոլովակը հումորային նմանակումների թեմա է դարձել, որոնք շուտով կհեռացվեն YouTube-ից : Նշենք, որ Էրդողանը սկսել է աշխատանքից հեռացնել այն ոստիկաններին, ովքեր ձերբակալել էին թուրքական նախարարների, բարձրաստիճան պաշտոնյաների և խոշոր գործարարների՝ «Խոշոր կաշառք» գործողության շրջանակներում:
Գյուլենը անիծել է բոլոր նրանց, ովքեր աջակցում են գողերրին հետապնդողներին և հետապնդում են նրանց, ովքեր փորձում են գողերին ձերբակալել: Նա անիծել է բոլոր հանցագործներին՝ նրանց դեմ Ալլահի կրակն ուղղելով։