Հեռուստահաղորդավարուհի Դեֆնե Սամյելին հերքել է սոցիալական ցանցերում տարածված այն տեղեկությունը, որ ինքը սիրավեպի մեջ է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ: Գեղեցկության մրցույթի նախկին հաղթողի կարծիքով` սա Թուրքիայի վարչապետին վարկաբեկելու նպատակաուղղված քարոզչության հետևանք է:
«Ես զայրացած եմ: Սոցիալական ցանցերը ոտնահարել են իմ իրավունքները: Ոչ ոք չի մտածել այն մասին, թե ինչ են նշանակում այդ բարբաջանքները իմ մտերիմների, հատկապես` երեխաներիս համար: Ես այդ ասեկոսեները անտեսում եմ, սակայն ոչ ոք իրավունք չունի ցավ պատճառել իմ երեխաներիս ու անպատիժ մնալ», — ասել է 42-ամյա լրագրողուհին:
Դեֆնեն հայտնի է իշխող Արդարություն և զարգացում կուսակցությանն իր ջերմ աջակցությամբ: Նրան մեկ անգամ չէ, որ տեսել են Էրդողանի հետ: Վերջին շրջանում Դեֆնեն ակտիվ շփվում է նաև Էրդողանի կնոջ հետ: