տուն Քաղաքական Միջազգային Էրդողանը ցանկանում Է հափշտակել սիրիական հողը. Բաշար Ասադ

Էրդողանը ցանկանում Է հափշտակել սիրիական հողը. Բաշար Ասադ

264
0

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիային զավթողական պլանների մեջ Է մեղադրել երկրի հյուսիսային շրջանների նկատմամբ:

Այդ մասին SANA գործակալության տեղեկությունը փախանցում է «Արմենպրես»-ը:

Հաղորդվում է, որ այդ մասին Ասադը հայտարարել է հոկտեմբերի 22-ին՝ Իդլիբի նահանգում ռազմաճակատի հատվածներից մեկում սիրիական զորամաս այցելության ժամանակ:

«Թուրքիայի նախագահը Սիրիայից գողացել Է նրա նավթն ու հացահատիկը, ինչպես նաեւ գործարաններ Է դուրս բերել Հալեպից, իսկ այժմ Էրդողանը ցանկանում Է հափշտակել սիրիական հողի մի մասը՝ նրա բնական հարստություններով»,- գործակալությունը մեջբերել Է Սիրիայի ղեկավարի խոսքը:

«Մենք ասել ենք ու շարունակում ենք ասել, որ Իդլիբի համար ճակատամարտը վճռորոշ նշանակություն ունի եւ անարխիային ու ահաբեկչությանը վերջ կդնի Սիրիայի բոլոր շրջաններում»,- հայտարարել Է Ասադը՝ դիմելով զինծառայողներին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here