Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը կոչ է արել օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին՝ չմիջամտել երկրի ներքին գործերին: Այս մասին հաղորդում է TRT Haber-ը:
Էրդողանի խոսքերով, եթե օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակեն միջամտել Թուրքիայի ներքին գործերին, ապա այդ հարցը կլուծվի դիվանագիտական մակարդակում՝ երկրից դեսպաներին արտաքսելու միոջոցով: Էրդողանը Թուրքիայում վերջին ձերբակալությունների կազմակերպման մեջ մեղադրում է արտաքին ուժերին, որոնք դեմ են երկրի վերածնունդին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի կառավարությունում կոռուպցիոն սկանդալից հետո, երկրի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըջդարօղլուն հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ: