Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: Այս մասին գրում է РУСАРМИНФО-ն:
Էրդողանը հայտարարել է, որ Անկարան դատապարտում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Ներկայացուցիչների պալատի որոշումը:
«Այս քայլը չունի որևէ իրավական ուժ: Այս հարցի վերաբերյալ որոշումը պետք է կայացնեն պատմաբանները, այլ ոչ թե քաղաքական գործիչները»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Նա նաև հավելել է, որ Թուրքիայի խորհրդարանը ԱՄՆ Կոնգրեսում ընդունված բանաձևին կտա իր պատասխանը: