Ստամբուլում Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելը քայլ կլինի դեպի մեծ Թուրքիայի ստեղծում: Այս հայտարարությունն է արել երկրի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է NTV հեռուստաալիքը:
Միևնույն ժամանակ, թուրքական պետության ղեկավարը շեշտել է, որ Այա Սոֆիայի կարգավիճակը փոխելու որոշում կայացնելիս Անկարան առաջնորդվել է ժողովրդի կարծիքով, և ոչ նրանով, թե ինչ կասեն Թուրքիայի մասին:
Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի «մեծ և ուժեղ Թուրքիայի կառուցման ճիշտ ուղով ընթանալ»: