տուն Քաղաքական Միջազգային Էրդողանը պետք է որոշում կայացնի 4 նախարարների պաշտոնանկության հարցով․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդ

Էրդողանը պետք է որոշում կայացնի 4 նախարարների պաշտոնանկության հարցով․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդ

255
0

Hurriyet Arrests

Բոլոր այն չորս նախարարները, ում որդիները ներգրավված են վերջերս ծագած կոռուպցիոն սկանդալում, պետք է հրաժարականի դիմում ներկայացնեն և պաշտոնաթող արվեն։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետաժողովրդական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըջդարօղլուն։ Հաղորդում է Today’s Zaman-ը։ Նա ասել է, որ ոստիկանությունը ճիշտ է գործել, երբ տեղյակ չի պահել վարչապետին կազմակերպվող օպերացիայի մասին։

«Վարչապետ Էրդողանը բողոքում էր, որ իրեն չեն տեղեկացրել կազմակերպվող օպերացիայի մասին։ Բայց դա չէր  էլ կարելի անել»,- հայտարարել է Քըլըջդարօղլուն։ Նրա կարծիքով՝ թուրքական հասարակությունը վաղուց կորցրել է ներկայիս կառավարության նկատմամբ վստահությունը․ «Նախարարների որդիները գտնվում են բանտում, սակայն նրանց հայրերը շարունակում են պաշտոնավարել։ Վարչապետ Էրդողանը պետք է որոշում կայացնի»,- ասել է ընդդիմադիր առաջնորդը։

Հիշեցնենք, որ այս շաբաթվա սկզբին Թուրքիայի ոստիկանությունն իրականացրեց լայնածավալ օպերացիա, որի ժամանակ կաշառակերության մեղադրանքով ձերբակալեց 52 մարդ, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here