Երեկ Թուրքիայի մի շարք բուհերի ուսանողները դուրս էին եկել փողոց՝ բողոքելով Ստամբուլի տարածքում իրականացվող շինարարության դեմ։ Այս մասին հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը։
Նույն աղբյուրի տեղեկություններով՝ բողոքի ալիքը կրկին բարձրացել է այն բանից հետո, երբ Orta Doğu տեխնիկական համալսարանի տարածքով անցկացվել է ճանապարհ, ինչպես նաև հատվել են ծառեր։
Ավելի վաղ վարչապետ Էրդողանը մեկնաբանելով բողոքի ակցիաները, ասել է, որ ոչ մի բողոքի ակցիա չի կարող խոչընդոտել շինարարական աշխատանքներին, եթե նույնիսկ այդ շինարարության իրականացման համար անհրաժեշտ լինի քանդել մզկիթներ։