Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստվում է լքել քաղաքականությունը, եթե նրա կուսակցությունը պարտություն կրի մարտի 30-ին կայանալիք տեղական ընտրությունների ժամանակ: Այս մասին Էրդողանն ասել է` ելույթ ունենալով իշխող Արդարություն և զարգացում կուսակցության կենտրոնական գրասենյակում:
«Ես միանգամայն բաց հայտարարություն եմ անում: Եթե իմ կուսակցությունը առաջինը չլինի այս ընտրությունների ժամանակ՝ ես պատրաստ եմ հեռանալ քաղաքականությունից: Արդյոք պատրաստ են մյուսները նույնն անել: Ժողովրդահանրապետական կամ Ազգայնական կուսակցություն շարժման առաջնորդները կլքե՞ն իրենց պաշտոնները: Նրանք արդեն չորացել-մնացել են իրենց աթոռների վրա, սակայն շարունակ ցանկանում են պահպանել դրանք», — ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ իշխող կուսակցության դիրքերը զգալի թուլացել են այն բանից հետո, երբ ծագել է կոռուպցիոն մեծ սկանդալ, որում ներգրավված են «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամները: