Երեկ երեկոյան Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը որպես նախագահ առաջին այցն է կատարել Բաքու։ Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը։
Նա արդեն ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք, ուր Էրդողանին դիմավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Այսօր տեղի կունենա երկու երկրների ղեկավարների բանակցությունները, նրանք հանդես կգան պաշտոնական հայտարարություններով, կզրուցեն լրագրողների հետ։
Հիշեցնենք, որ Էրդողանը օգոստոսի 10-ին համապետական առաջին ընտրությունների արդյունքում դարձել է Թուրքիայի նախագահ։