տուն Քաղաքական Միջազգային Էրդողանը հանդիպել է Ղրիմի թաթարների առաջնորդի հետ

Էրդողանը հանդիպել է Ղրիմի թաթարների առաջնորդի հետ

96
0

dt.common.streams.StreamServer

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը նախօրեին Իզմիրում ընդունել է Ղրիմի թաթարների առաջնորդ Մուստաֆա Աբդուլջամիլ Քըրըմօղլուին։ Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել է Ղրիմի ներկայիս իրավիճակը։ Թաթարների առաջնորդը Էրդողանին տեղեկացրել է այդ երկրամասում ընթացող զարգացումների մասին։ Էրդողանը մտահոգություն է հայտնել Ղրիմում աճող լարվածության կապակցությամբ՝ նշելով, որ Թուրքիան ջանքեր է գործադրելու կայունացնելու իրավիճակը, որպեսզի հնարավոր լինի խուսափել հակամարտությունից և Ղրիմի թաթարների արտագաղթից։

Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան ակտիվ դիվանագիտական գործունեություն է վարում, որն ուղղված է Ուկրաինայի անկախության պաշտպանությանը, նրա տարածքային ամբողջականության և քաղաքական միասնության ապահովմանը։