Թուրքիայի վարչապետը շարունակում է հայատյաց իր քաղաքականությունը։
Թուրքական NTV հեռուստաալիքի ուղիղ եթերում Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ ամենազզվելին ու տհաճն իր համար այն է, որ քննադատության ժամանակ իրեն հայ են անվանում։
«Ինչ ասես, որ ինձ չեն ասել, սակայն ամենազզվելին այն է, որ ինձ հայ են անվանել։ Աշխարհում ոչ մի քաղաքական գործիչ այդքան վիրավորանքներ իր հասցեին չէր հանդուրժի, որքան ես: Սակայն ես միշտ համբերատար եմ եղել։ Թող ամեն մեկն իրեն անվանի այնպես, ինչպես ուզում է՝ թուրք, քուրդ և այլն։ Ես հպարտ եմ, որ թուրք եմ», — ասել է Էրդողանը։