տուն Աշխարհ Էրդողանը հայերի դեմ ռասիստական գրառումներով հայտնի ըմբիշին նախարարի խորհրդական է նշանակել

Էրդողանը հայերի դեմ ռասիստական գրառումներով հայտնի ըմբիշին նախարարի խորհրդական է նշանակել

180
0

Սոցցանցերում պարբերաբար հայերի ու հույների վերաբերյալ ռասիստական գրությունների հեղինակ, թուրք հայտնի ըմբշամարտիկ, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ռըզա Քայաալփը Թուրքիայի սպորտի և երիտասարդության նախարարի խորհրդական է նշանակվել։

Հրամանը ստորագրել է անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքական մի շարք ԶԼՄ-ներ վիճարկելի են համարել Քայաալփի նշանակումը՝ հիշեցնելով նրա նախկին ռասիստական գրառումներից մի քանիսը։

Փոքրամասնությունների նկատմամբ մարզիկի անհանդուրժողական կեցվածքը հատկապես ցայտուն է դրսևորվել 2013-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակի Գեզի զբոսայգում տեղի ունեցած  բողոքի ցույցերի ժամանակ։

«Հրապարակը հայերին եք թողել, ալլահը թող ձեր պատիժը տա, ավազակ ցուցարարներ»։ Հայերին վիրավորող այս ու այլ գրառումների համար FILA-ն 6 ամիս ժամկետով որակազրկել էր թուրք մարզիկին։