Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը, ով երկօրյա այցով գտնվում էր Բաքվում, կրկին պատրաստվում է վերադառնալ Ադրբեջանի մայրաքաղաք։ Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Սեպտեմբերի 20-ին Էրդողանը կժամանի Բաքու, ուր կմասնակցի «Դարի պայմանագրի» ստորագրման 20-ամյակի տոնակատարություններին։ Այստեղ կկայանա նաև TANAP նախագծի ստորագրման արարողությունը, որով մեծ քանակի գազ Ադրբեջանից կհասցվի Թուրքիա։