Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Սիրիայում հաստատված 120-ժամյա հրադադարին, որի ժամկետն արդեն սպառվել է, և նշել, որ ԱՄՆ-ն այդ ընթացքում չի կատարել իր խոստումները:
ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հրադադարը նախատեսված էր քրդերին Սիրիայի հյուսիսում «անվտանգության գոտուց» դուրս բերելու համար:
Էրդողանի խոսքով, իրենք մտադիր չեն զիջել, քանի որ, ըստ նրա, այդպիսով ճանապարհ է բացվելու ահաբեկչական խմբավորումների համար: