Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը կոչ է արել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անջատողականներին վայր դնել զենքերը: Այս մասին գրում է Sabah օրաթերթը:
Նա ասել է, որ 2014 թվականը պետք է դառնա Թուրքիայի քաղաքական կայունացման և բարելավման տարի:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Թուրքիայի իշխանությունները համաձայնության էին եկել այդ կազմակերպության հետ, որի համաձայն, գրոհայինները լքելու էին Թուրքիայի տարածքը, իսկ իրենց բարձրացրած հարցերը լուծումներ կստանան: Haber 7-ը հաղորդում է, որ քուրդ անջատողականները սպառնում են նորից սկսել իրենց հարձակվողական գործողությունները, եթե իրենց պահանջները չկատարվեն: