տուն Քաղաքական Միջազգային Էրդողանը խստորեն քննադատել է իր հակառակորդի վրա հարձակումը

Էրդողանը խստորեն քննադատել է իր հակառակորդի վրա հարձակումը

74
0

12347_L16x9

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը խստորեն դատապարտել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի վրա հարձակումը։ Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը։

Նրա խոսքերով՝ կառավարությունը դատապարտում է նման գործողությունները․ «Ժողովրդավարական հասարակությունում անթույլատրելի է նման պահվածքը», — ասել է նա։

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի ընդդիմադիր Ազգային միասնություն կուսակցության անդամը բռունցքներով հարձակվել է Քըլըչդարօղլուի վրա, սակայն քաղաքական գործիչը լուրջ վնասվածքներ չի ստացել։