տուն Քաղաքական Միջազգային Էրդողանը Թուրքիայում կոռուպցիոն սկանդալի մեջ մեղադրում է արտաքին և ներքին ուժերին

Էրդողանը Թուրքիայում կոռուպցիոն սկանդալի մեջ մեղադրում է արտաքին և ներքին ուժերին

223
0

Erdogan-speaking

Թուրքիայում տեղի են ունենում «կեղտոտ» գործողություններ, որոնց հետևում կանգնած են ներքին և արտաքին ուժեր։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն՝ անդրադառնալով վերջին երկու օրերին Թուրքիայի ոստիկանության կողմից իրականացվող ձերբակալություններին։

Նա ասել է, որ կառավարությունը հետևում է զարգացումներին և կհետաքննի տեղի ունեցողը։

Հիշեցնենք, որ նախօրեին թուրքական ոստիկանությունը գործողություններ է իրականացրել Անկարայում և Ստամբուլում, որի արդյունքում ձերբակալվել է 52 մարդ։ Ձերբակալվածների մեջ են ներքին գործերի նախարար Մաումեր Գյուլերի, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի, բնապահպանության և քաղաքային պլանավորման նախարար Էրդողան Բայրաքթարի որդիները: Բացի այդ, ձերբակալվել է Ստամբուլի շրջաններից մեկի ղեկավար Մուստաֆա Դեմիրը, գործարարներ, շինարարության ոլորտի պատասխանատուներ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here