տուն Քաղաքական Էրդողանը դարձյալ խեղաթյուրում է փաստերը. նամակ՝ պատրիարքին

Էրդողանը դարձյալ խեղաթյուրում է փաստերը. նամակ՝ պատրիարքին

315
0

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է ուղարկել Պոլսո նորընտիր պատրիարք, արք. Սահակ Մաշալյանին։

Նամակում Թուրքիայի նախագահը գրում է, որ հարգում է  Առաջին  Համաշխարհային պատերազմի տարիներին  ծանր պայմաններում մահացած օսմանյան հայերի հիշատակը եւ ցավակցում նրանց թոռներին։

Էրդողանը նաև  ասել է՝ այդ ծանր ժամանակներում մահացած բոլոր օսմանյան քաղաքացիների հոգիներին հանգստություն է ցանկանում։

Հ. Գ. Թուրքիայի նախագահի այս տեքստը, որը նա հրապարակում է ամեն տարի, ժխտողականության կատարյալ դրսեւորում է: Էրդողանը դարձյալ խեղաթյուրում է պատմությունը, ժխտում պետականորեն կազմակերպված Հայոց ցեղասպանությունը: