Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարձակվել է ցուցարարի վրա ու սկսել է նրան ծեծել: Միջադեպը տեղի է ունեցել Սոմա Էրդողանի այցի ժամանակ, որտեղ հանքահոր փլուզման արդյունքում մի քանի հարյուր մարդ է մահացել,- այս մասին գրում է թուրքական լրատվամիջոցները:
Թուրքական Haber.sol կայքը տեղեկացնում է, որ Սոմայի քաղաքապետարանից դուրս գալուց հետո Էրդողանը նկատել է, որ մի երիտասարդ իր դեմ բողոքի կարգախոս է հնչեցրել։ Այդ պահին ոստիկանները ձերբակալել են երիտասարդին, ինչը բարկացրել է հավաքված քաղաքացիներին և վերջիններս սկսել են բողոքի ակցիա կազմակերպել Էրդողանի դեմ։
http://youtu.be/ZaES8v-8OKM