Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը Ղրիմի հարցը քննարկելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ղազախստանի նախագահ Նուրսուլտան Նազարբաևի հետ։ Այս մասին հաղորդում է Haber7 հեռուստաալիքը։
Էրդողանի խոսքերով՝ Անկարան շարունակում է բանակցությունները Ռուսատսանի հետ Ուկրաինայի հարցով։ Թուրքական կողմը այսօր արտաքին գործերի նախարար Ահմետ դավութօղլուի շուրթերով կոչ է արել Ռուսատսանին հարգելու Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Նրա խոսքերով՝ Ռուսատսանը միակողմանի քաղաքականություն է վարում տարածաշրջանում, ինչն անընդունելի է։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան հրապարակվել են Ղրիմի հանրաքվեի պաշտոնական նախնական արդյունքները, որոնց համաձայն՝ քվեարկությանը մասնակցած ղրիմցիների 96.6 տոկոսը ոկղմ են արտահայտվել ՌԴ-ին միանալուն։