Սիցիլիայում ակտիվացել է Էտնա հրաբուխը: Հրաբխի խառնարանի հարավարևելյան հատվածում ժայթքում է տեղի ունեցել, մոխրի ամպերը հասել են մինչև մոտակա բնակավայրեր:
Հրաբխի ժայթքումը սեփական աչքերով տեսնելու համար զբոսաշրջիկները շտապում են Տաորմինայի, Կանանիայի և Սարակուզի բնակավարներ: Ժայթքման հետևանքով Ֆոնտանառոսա օդանավակայանի բնականոն աշխատանքը խափանվել է: Օդանավակայանի երկու թռիչուղիներ փակ են:
Ըստ որոշ տվյալների՝ Էտնա հրաբուխը մոտ 200 անգամ ժայթքել է: Ամենամեծ ժայթքումը տեղի է ունեցել 1669 թվականին: