Էվերեստում ձնակույտի հոսքի հետևանքով 13 մարդ է զոհվել, ևս 7-ը համարվում է անհայտ կորած։ Այս մասին տեղեկացնում են Նեպալի տուրիզմի նախարարությունից։
Այսօր վաղ առավոտյան ձնակույտի հոսքի հետևանքով ձյան տակ էր մնացել 23 լեռնագնացներից կազմված խումբը։ Փրկարարներն արդեն հայտնաբերել են 13 մահացածների մարմինները։ Անհայտ կորած 7 լեռնագնացների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Մյուս երեքը, բարեբախտաբար, ողջ են մնացել։ Նրանք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ուղղաթիռով տեղափոխվել են Նեպալի մայրաքաղաք Կատմանդու։
Ավելի վաղ նշվում էր 6 զոհերի մասին։