Կառավարության նիստում 2020-2021 թթ. ուսումնական տարվա բուհական քննությունների մասով զեկույցով հանդես եկավ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Վերջինս կառավարության անդամներին ներկայացերեց, որ, պայմանավորված համավարակով, այս տարի բուհ ընդունվելու համար դիմորդը կհանձնի մեկ քննություն:
ԿԳՄՍ նախարարն ասաց, որ թվայնացվել է հայտերի ընդունման կարգը: Այն կմեկնարկի մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը: Այնուհետև հուլիսի առաջին տասնօրյակին կլինի ընդունելության քննությունը:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ այս ամենը համաձայնեցված է ՊՆ-ի հետ, որպեսզի քննությունները չխանգարեն զորահավաքային միջոցառումներին:
Վարչապետը, անդրադառնալով ընդունելության քննություններին՝ նախկին երեք քննության փոխարեն միայն մեկ քննություն հանձնելուն, ասաց, որ այս տարվա դիմորդները հաստատ կասեն, որ այս քննություններին կորոնավիրուսը «լազաթ» տվեց:
Կառավարությունը հաստատեց բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու 2020-2021 թթ. ուստարվա նախագիծը:
Մանրամասները` տեսանյութում։
Հայկ Մագոյան