Կամո Դավթյանը, անդրադառնալով Հայաստանում Ռուսաստանի ռազմաբազաների տեղակայման հարցին, ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ռուսական ռազմաբազաները հսկայական տարածքներ են զբաղեցնում Հայաստանում, բոլոր պետական նշանակության և կարևորագույն օբյեկտներն իրենց ձեռքում է ու, կներեք իհարկե ժողովուրդ ջան, բայց նո՞ր եք հասկանում, որ «ռուսն» իրավունք չունի ձեզ ձեր հայոց հողում գտնվող բնակարանից վտարելու: Նո՞ր եք հասկանում, որ մեր երկրում ամեն ինչ արդեն վաճառվել է, մենք էլ՝ մեջը: Բայց դե մեզանում ընդունված ա, որ մինչև մեզ չկպնի խնդիրը՝ ձեն չհանենք:
Շուտով բոլորիս ծանուցագիր է գալու, որ սա Ռուսաստանի հայկական գավառի տարածքն է ու մենք պետք է արտաքսվենք Սիբիր:
Բայց ավելի զզվելի է մեր ՊՆ-ի հայտարարությունն այն մասին, որ իրենք տեղեկություն չունեն, թե ինչի է ռուսական կողմը համալրում ռազմաբազան: Ի՞նչ ասես սրանց…