տուն Քաղաքական Հայաստան Էջմիածնում հրդեհի բռնկմամբ ՃՏՊ է տեղի ունեցել

Էջմիածնում հրդեհի բռնկմամբ ՃՏՊ է տեղի ունեցել

388
0

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 19-ին, ժամը 00:34-ին տեղեկություն է ստացել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Խորենացու փողոցի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Հայկ Մ.) և «Mercedes-Benz E-Class» (վարորդ` Աղասի Ս.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:37-ին, մարվել՝ 00:45-ին: Մասամբ այրվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմքենայի շարժիչի հատվածը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: