տուն Uncategorized Էջմիածնում հայտնաբերվել է կնոջ դի

Էջմիածնում հայտնաբերվել է կնոջ դի

266
0

Հունվարի 27-ին, ժամը 12:03-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են Անիկ Ս.-ի (ծնված 1928 թ.) բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել վերջինիս դին: