Էջմիածնի Paradise ռեստորանում մարտի 8-ին տեղի ունեցած նշանադրության արարողության մասնակիցներից մեկը վարակված է եղել կորոնավիրուսով։
ArmDaily.am-ին մանրամասներ են հայտնի դարձել։ Մեր տեղեկություններով ռեստորանում տեղի է ունեցել Էջմիածնում հայտնի գործարարներից մեկի որդու նշանադրության արարողությունը։
Կորոնավիրուսով վարակվածը գործարարի կինն է, ով Իտալիայից վերադարձել է փետրվարի վերջին։ Նա Իտալիա էր գնացել հարսանեկան զգեստը բերելու համար։ Այժմ մեկուսացված են նշանդրեքի բոլոր մասնակիցները՝ այդ թվում կնոջ ընտանիքի անդամները։
Մենք փորձեցինք կապ հաստատել ռեստորանի հետ, սակայն չհաջողվեց։