Էջմիածնում լուրեր են պտտվում այն մասին , որ վաղը հնարավոր է քաղաքն ամբողջությամբ կարանտինի մեջ լինի: Խոսակցությունների իսկությունը ճշտելու համար Araratnews.am-ը կապ հաստատեց Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Մարիամ Պողոսյանի հետ:
Վերջինս ասաց, որ ամեն տեսակ քննարկումներ եղել են , բայց պաշտոնական հայտարարություն այս պահին չկա: Ամեն դեպքում այդ տարբերակն էլ է քննարկվել: Իր խոսքում նշեց քաղաքապետարանի աշխատակիցը:
Քանի որ վարչապետ Փաշինյանը հանդես է գալու հայատարարությամբ , շատ հավանական է ,որ կխոսի նաև Էջմիածինը ժամանակավորապես կարանտինում պահելու հարցը:
Սպասենք հետագա զարգացումներին:
Հայկ Մագոյան