տուն Հասարակություն Առողջապահություն Հիմնական զանգերը սգո արարողություններին են առնչվում. Էջմիածնում կայուն իրավիճակ է

Հիմնական զանգերը սգո արարողություններին են առնչվում. Էջմիածնում կայուն իրավիճակ է

284
0

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երկրում մարտի 16-ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարված՝ կապված կորոնավիրուսի տարածման ու կանխարգելման հետ:

Այսօր արտակարգ դրության չորրորդ օրն է: Երբ հետհայացք ենք գցում, նախորդ երեք օրերի համեմատ, ակնհայտ հանգստություն է, խուճապ այլևս չկա:

Էջմիածնում կորոնավիրուսով վարակվածների շրջանակը հստակ է: Բոլորը մեկուսացված են: Նոր վարակվածներ չկան. կարանտինում գտնվողների մոտ է միայն ի հայտ եկել վիրուսը: Պաշտոնական տեղեկատվական աղբյուրի հայտարարությունից պարզ է դառնում, որ Էջմիածնի մուտքերն ամբողջությամբ բացելը դրական տեղաշարժի նշան է:

Քաղաքում այս պահին տիրող իրավիճակի հետ կապված հարցերով Araratnews.am-ը զրուցեց Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Մարիամ Պողոսյանի հետ:

Վերջինս ասաց, որ քաղաքացիները վիրուսի հետ կապված մտահոգող խնդիրներով ու հարցերով կարող են զանգահարել «Թեժ գծի» հեռախոսահամարներով: Նա ընդգծեց նաև այն հանգամանքը, որ առաջին  երկու օրերի համեմատությամբ բավականին քչացել ենն զանգերը: Այս պահին հիմնական զանգերը լինում են սգո արարողություններին առնչվող տեղեկատվության տրամադրմամբ միայն:

Մարիամ Պողոսյանն ասաց նաև, որ քաղաքում հայտնաբերված նոր վարակվածներ չկան: Ըստ էության, վարակվածների շրջանակը շատ արագ ի հայտ եկավ ու նույն արագությամբ էլ մեկուսացվեցին: Քաղաքում տիրող վիճակը քաղաքապետարանը բավարար է գնահատում: Այնուամենայնիվ, քաղաքացիներին հորդորելով շարունակել պահպանել անվտանգության կանոնները` նպաստելով վիրուսի չտարածմանը:

Այս պահի համար թերևս այսքանը: Հիշեցնենք, որ Araratnews.am-ը այս օրերին արտակարգ ռեժիմով է աշխատում: Ավելի ուշ տեսանյութ կհրապարակենք մարտի 20-ին Էջմիածնում տիրող իրավիճակի մասին:

Հայկ Մագոյան