Արարատի մարզի Հովտաշատ գյուղում Կենտրոն հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի լրագրողի ու օպերատորի վրա հարձակման փաստով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։
«Երեկ հաղորդում է ստացվել, որ խոչընդոտվել է լրագրողների մասնագիտական աշխատանքը։ Այս պահին ոստիկանության Մասիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում»,-հայտնում են ոստիկանությունից։
Ինչօպես հայտնի է, երեկ «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի տնօրեն Վարդուհի Մելտոնյանը հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին՝ նշելով, որ մոտ 60 հոգով հարձակվել են երկարամյա լրագրող Արթուր Հակոբյանի և նույն լրատվամիջոցը ներկայացնող օպերատորի վրա: