Էշթոն Քաթչերը դարձել է հեռուստատեսությունում ամենաբարձր վարձատրվող դերասանը։ Այս մասին հաղորդում է The Forbes-ը՝ հրապարակելով ամենամյա վարկանշային աղյուսակը։
Ըստ այդմ, 2012 թվականի հունիսից մինչև 2013 թվականի հունիս ամիսը Քաթչերը վաստակել է 24 մլն դոլար։ Քաթչերը երկրորդ անգամ է գլխավորում ամենաբարձր վարձատրվող դերասանների ցուցակը «Երկուսուկես մարդ» սերիալում նկարահանվելու շնորհիվ։
Երկրորդ տեղում սերիալի մեկ այլ դերասան Ջոն Քրայերն է՝ 21 միլիոն դոլարով։ Եռյակում է «Բոլորը սիրում են Ռեյմոնդին» սերիալի դերասան Ռեյ Ռոմանոն՝ 16 մլն դոլար։ Չնայած այս սերիալն ավարտվել է 2005 թվականին, սակայն այն պարբերաբար ցուցադրվում է ամերիկյան հեռուստատեսությամբ։