տուն Քաղաքական Միջազգային Էշթոնն անհանգստացած է Իրաքի ահաբեկչություններով

Էշթոնն անհանգստացած է Իրաքի ահաբեկչություններով

270
0

catherine-ashton1

Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնը դատապարտել է հունվարի 15-ին Իրաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները: Նա նաև ցավակցել է մահացածների ընտանիքներին, իսկ վիրավորվածներին շուտափույթ ապաքինում է մաղթել:

Եվրոպական դիվանագիտության ղեկավարն իր անհանգստությունն է արտահայտել Իրաքում ահաբեկչությունների թվի աճի կապակցությամբ: «Ահաբեկչությունների թվի ավելացումը, և այն, որ դրանց պատախանատուները փորձում են տարածաշրջանում լարվածություն ստեղծել և Իրաքում կայունությունը խաթարել, լուրջ անհանգստության առիթ են տալիս»,- հայտնել է Էշթոնը:

Նշենք, որ Իրաքում  հունվարի 15-ին տեղի ունեցած ահաբեկչություններից զոհվել է առնվազն 70 մարդ, վիրավորվել՝ 120-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here