ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետի հետ ունեցած հեռախոսազրույցում քննարկել է Մայդանում տասնյակ մարդկանց մահվան պատճառ դարձած դիպուկահարների հարցը։
Ըստ համացանցում հայտնված հեռախոսազրույցի՝ Պաետը հայտարարել է, որ Ուկրաինայի նոր կոալիցիան չի ցանկանում հետաքննել այդ իրադարձությունները, որից էլ պարզ է դառնում, որ իրականում դիպուկահարներին Մայդան են բերել հենց ընդդիմադիր առաջնորդները։
Հավելենք, որ դեռևս հայտնի չէ՝ արդյոք այս ձայնագրությունը կեղծ է, թե ոչ։