տուն Քաղաքական Միջազգային Էշթոնը քննադատել է կառավարական զորքերի կողմից Հալեպի ռմբակոծությունը

Էշթոնը քննադատել է կառավարական զորքերի կողմից Հալեպի ռմբակոծությունը

288
0

1359902632_tehran_attack_1024-wm

Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնը քննադատել է Հալեպի օդային ռմբակոծությունը սիրիական զորամիավորումների կողմից: Այս մասին twitter-ի իր էջում գրել են Էշթոնի պաշտոնական ներկայացուցիչներ Մայքլ Մենն ու Մայա Կոսյանիչը:

«Քեթրին Էշթոնը լուրջ մտահոգված է Հալեպի ռմբակոծությամբ, որը հանգեցրել է ավելի քան 200 մարդու մահվան: Նա դատապարտում է սիրիական կառավարության կողմից օդային ռմբակոծությունը», — ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին սկսված ռմբակոծությունների հետևանքով, իրավապաշտպանների կարծիքով, զոհվել է ավելի քան 400 մարդ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here