Եվրամիության արտաքին գերատեսչության գլխավոր պատասխանատու, եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը Նյու Յուրքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի շրջանակներում ոչ պաշտոնական հանդիպում կունենա Արևելյան գործընկերության անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների հետ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիդ Ջալագանիան։
Նա նշել է, որ Եվրամիության պատասխանտուների հետ քննարկվելու են ապագա փոխգործակցության խնդիրները՝ հատկապես Վիլնյուսի գագաթնաժողովի նախօրեին։
Հիշեցնենք, որ Լիտվայի մայրաքաղաքում գործընկերության անդամ մի քանի երկրներ պատասրաստվում են միանալ Ասոցացման պայմանագրին։ Հայաստանը սեպտեմբերի սկզբին դժվարացրեց իր եվրաինտեգրման գործընթացները՝ հայտարարելով Մաքսային Միությանն անդամակցելու մասին։