Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնը հաջորդ շաբաթ կայցելի Պարսից ծոցի երկրներ,- հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղելով մամլո քարտուղար Մայքլ Մաննայի հայտարարությանը:
Իր խոսքերով՝ եվրոպական դիվանագիտության ղեկավարը կայցելի Միացյալ Արաբական Էմիրություններ, Քուվեյթ, Սաուդյան Արաբիա, Օման և Կատար ու հանդիպումներ կունենա այս երկրների ղեկավարների հետ:
«Էշթոնը կհանդիպի երկրներից յուրաքանչյուրի ղեկավարների հետ, տարածաշրջանի համար առավել կարևոր խնդիրները քննարկելու համար` մասնավորապես Սիրիայի և Իրանի »,- հաղորդել է Էշթոնի մամլո քարտուղարը: