Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայկական շոու-բիզնեսի ոճային ու հմայիչ երգչուհիներից մեկը՝ Էմմա Բեջանյանը, որն առավել հայտնի է Էմմի բեմական անվամբ, այսօր՝ ապրիլի 12-ին, նշում է ծննդյան տարեդարձը:
Հայտնի հաղորդավարուհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն ինստագրամյան իր միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել և շնորհավորել երգչուհու տարեդարձը.
«Այսօր իմ քաղցր ու սիրուն Էմմիի ծնունդն է: Էմմի Բեջանյանը էնքան մեծ սիրտ ունի, իր փոքրամարմին ֆիզիկայի մեջ անհավանական մեծ սիրտ, խորն ու զգայուն հոգի և կուռ կամք ունի: Էմմիին իսկապես ճանաչելու համար պետք է գոնե մի օր ապրել իր տանը, տեսնել` ինչպես է իր երկու ձագուկների հետ բույնը հյուսել, ինչպիսի մայր է, ու ամենակարևորը ինչ բացառիկ կին ու ընկեր` իր սիրելի ամուսնու համար:
Էմկայի ընտանիքի` սիրով ու սիրող այս որակը Նադյայի ու Դոդոյի` սիրո հիմքով արվեստալի ընտանիքի հայելապատ արտապատկերումն ասես լինի: Սեր, ամենուր սեր ու ամեն վայրկյան սեր: Եթե երբևէ ասեին, որ մինուճար դուստրը կկարողանա այդպիսի նվիրումով ապրել իր Ընտանիքի համար, մեզնից ոչ ոք երևի չհավատար:
Էմմի ջան, շնորհավոր ծնունդդ, քո սիրուն հոգին ստեղծել է իր ամենագեղեցիկ երգը` Սիրո երգն իր ընտանիքով, իսկ մնացածն իրոք կարևոր էլ չէ: Ես երջանկորեն վայելել եմ էդ «երգը»` քո տանիքի տակ:
Այսօր` Հարության տոնի այս լուսավոր խորհուրդը թող քեզ ուղեկցի ճշմարտության, հավատի և սիրո ճանապարհով, պահպանելով հուսահատությունից, խնդիրներից ու հոգնությունից:
Սպասում եմ անհամբեր, մինչև արթնանաս և այսօր`ժամը 23.00- ից #instaմերկ — ով, ուղիղ եթերում շփվենք, անկեղծանանք ու կարոտներս առնենք…. իսկ մինչև քո արթնացում լիքը սեր ու շնորհավորանք ենք ուղարկում Հայաստանից` ԱՄՆ, մենք կկարճենք կարոտների կամուրջները Սիրով) Շնորհավոր ծիտո ջա՜ն»: