տուն Աշխարհ Էնտոնի Պորտանտինոն Կալիֆոռնիայի նահանգապետին փոխանցել է ՀՀ այցելելու վարչապետ Փաշինյանի հրավերը

Էնտոնի Պորտանտինոն Կալիֆոռնիայի նահանգապետին փոխանցել է ՀՀ այցելելու վարչապետ Փաշինյանի հրավերը

262
0

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնտոնի Ջ. Պորտանտինոն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի նահանգապետ Գևին Նյուսոմին  փոխանցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակը, որով վերջինս Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է այցելել Հայաստան:  Սենատոր Պորտանտինոյի գրասենյակի  հողորդած տեղեկությունը փոխանցում է  «Արմենպրես»-ը:

Սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանն ու Գևին Նյուսոմը Նյու Յորքում հանդիպում են ունեցել, որի ընթացքում ստորագրվել է առևտրային պատմական հուշագիր Հայաստանի և Կալիֆորնիայի միջև:

ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը նշել է, որ Սենատոր Էնտոնի Ջ. Պորտանտինոն սերտ կապեր է հաստատել ինչպես Երևանում, այնպես էլ Սակրամենտոյում, հետևաբար խնդրել է նրան անձամբ փոխանցել Նիկոլ Փաշինյանի հրավերը նահանգապետին