Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարը երկու տարի շարունակ մեզ ստել է՝ ասելով, թե ռուսական գազը ՀՀ սահմանին չի թանկացել, իսկ այսօր ասում է, որ 2011-ից ՀՀ-ն կուտակել է 300 մլն դոլարի պարտք ռուսական գազի համար:
Այսօր էլ նա ասում է, որ իրանական գազը մեզ կվաճառվի 1000 խմ-ն 400 դոլարով, և դա այն դեպքում, երբ իրանցիները գնի մասին չեն խոսել, ապա ես իրավունք ունե՞մ չվստահելու այդ մարդուն և մտածելու, որ նա կրկին ստում է: Իսկ ստում է, որովհետև ռուսական «պապաները» թույլ չեն տա գնել իրանական գազը ճիշտ այնպես, ինչպես ժամանակին թույլ չտվեցին, որ Իրան-ՀՀ խողովակը լիներ 140 մմ:
Գրել է իր ֆեյսբուքյան էջում Վախթանգ Սիրադեղյանը։