տուն Լուրեր Էներգակայունության ինդեքսով Հայաստանը զբաղեցրել է 85-րդ տեղը. The World Energy Council

Էներգակայունության ինդեքսով Հայաստանը զբաղեցրել է 85-րդ տեղը. The World Energy Council

188
0

image11526643_5709edb4c53f494735dae16656881816

The World Energy Council-ի կողմից հրապարակված էներգակայունության ինդեքսում Հայաստանը զբաղեցրել է 85-րդ տեղը` ստանալով CCC միավոր: Ընդհանուր առմամբ վարկանշային աղյուսակում ընդգրկված է 129 երկիր: Տարածաշրջանում Ադրբեջանը 81-րդն է, Վրաստանը 72-րդը, Թուրքիան` 75-րդը, Իրանը` 91-րդը: Այս ցուցակում լավագույն ցուցանիշներն ունեն Շվեյցարիան, Դանիան, Շվեդիան, Մեծ Բրիտանիան և Ճապոնիան: Վատագույն ցուցանիշներով աչքի են ընկնում Զիմբաբվեն, Բենինը, Եմենը, Սենեգալը, Մոլդովան:

Այս ինդեքսը շնորհվում է` հաշվի առնելով այդ երկրների էներգետիկ իրավիճակի ուսումնասիրությունը եւ 3 հիմնական գործոնները` էներգետիկ անվտանգությունը, բնակչությանը էլեկտրաէներգիայի հասանելիությունը և էներգետիկ համակարգի էկոլոգիականությունը:

Էներգետիկ անվտանգության տեսակետից Հայաստանը 95-րդն է: Տարածաշրջանում Ադրբեջանը 32-րդն է, Վրաստանը 106-րդը, Թուրքիան` 64-րդը, Իրանը` 75-րդը:

Բնակչությանը էլեկտրաէներգիայի հասանելիության տեսակետից Հայաստանը 69-րդն է: Տարածաշրջանում Ադրբեջանը 74-րդն է, Վրաստանը 66-րդը, Թուրքիան` 82-րդը, Իրանը` 44-րդը:

Էներգետիկ համակարգի էկոլոգիականության տեսակետից Հայաստանը 73-րդն է: Տարածաշրջանում Ադրբեջանը 92-րդն է, Վրաստանը 22-րդը, Թուրքիան` 70-րդը, Իրանը` 119-րդը:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here