«Այսօր 21:00-ից Էյֆելյան աշտարակի լույսերը կմարվեն` ի հիշատակ Ժակ Շիրակի: Նաև աշտարակի այցելուների համար այն փակ կլինի, մենք չենք կարող ապահովել մեր հյուրերի անվտանգությունը, երբ լույսերն անջատված են»,- հայտնել են Էյֆելյան աշտարակի սպասարկման կենտրոնից:
Այսօր երեկոյան Փարիզի գլխավոր տեսարժան վայրերից մեկի՝ Էյֆելյան աշտարակի լույսերը կմարվեն՝ ի հիշատակ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի, իսկ երեկոյի ընթացքում ժամանակավորապես կարգելվի զբոսաշրջիկների մուտքը աշտարակ: Այս մասին հաղորդում է ֆրանսիական SETE գործակալությունը:
Ֆրանսիայի նախագահի պաշտոնը Շիրակն ստանձնել էր 1995 թվականից մինչև 2007 թվականը։ Նա կյանքից հեռացավ սեպտեմբերի 26-ի առավոտյան: Նախկին նախագահը 86 տարեկան էր: