տուն ժամանց Շոու-բիզ Էմինեմն ու Քեթի Փերին արժանացել են MTV-ի մրցանակներին

Էմինեմն ու Քեթի Փերին արժանացել են MTV-ի մրցանակներին

319
0

url

Ամստերդամում երեկ կայացել է MTV European Music Awards եվրոպական երաժշտական մրցանակաբաշխությունը, որի հաղթողներին որոշում են հոռւստադիտողները քվեարկության միջոցով։

«Լավագույն փոփ երգչուհի» անվանակարգում հաղթել է ամերիկուհի Քեթի Փերին, ով շրջանցել է այնպիսի հայտնի երգչուհիների, ինչպիսիք են Լեդի Գագան և Մայլի Սայրուսը, ով հայտնի է դարձել Wrecking Ball սկանդալային տեսահոլովակով, որում ամբողջությամբ մերկացել էր։ Սա Քեթի Փերիի երրորդ մրցանակն է MTV EMA-ում։

Ռեփ կատարող Էմինեմն արժանացել է «Համաշխարհային պատկեր» մրցանակին, իսկ կանադացի երգիչ Ջասթին Բիբերն ուժեղագույնն է ճանաչվել «Լավագույն փոփ կատարող» անվանակարգում։

Երեկ հիշել են նաև «Հայյան» փոթորկի ավելի քան 10 հազար զոհերին. Thirty Seconds to Mars խմբի մենակատար Ջարեդ Լետոն, դուրս գալով բեմ՝ «Տարվա լավագույն այլընտրանքային խումբ» անվանակարգում հաղթողի մրցանակը ստանալու համար, խնդրել է մեկ րոպե լռությամբ հարգել աղետի զոհերի հիշատակը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here