տուն Տնտեսական էկոնոմիկայի նախարարությունը 2014-ին 530 մլն դրամով շատ ծրագրեր կիրականացնի

էկոնոմիկայի նախարարությունը 2014-ին 530 մլն դրամով շատ ծրագրեր կիրականացնի

278
0

Նոյեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում քննարկվեց «ՀՀ 2014թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված ծախսերը մի շարք ոլորտներում` արդյունաբերություն, քաղաքաշինություն, տրանսպորտ եւ կապ, էներգետիկ համակարգ եւ բնական պաշարներ:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրեց նշված բնագավառների բյուջետային հատկացումների ընդհանուր պատկերը՝ տեղեկացնելով, որ ոլորտներին հատկացվելիք գումարների աճը հիմնականում պայմանավորված է աշխատավարձերի, ինչպես նաեւ գազի ու էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմամբ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյանը անդրադարձան համապատասխան ոլորտների բյուջետային ֆինանսավորմանը եւ ծրագրերին:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծախսային ծրագրերի համար 2014 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է 2,382.5 մլն դրամ: Ծախսերը ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի համեմատությամբ ավել է 530.0 մլն դրամով: Մասնավորապես նախատեսվում է իրականացնել «Աջակցություն ՓՄՁ սուբյեկտներին», «Զբոսաշրջության աջակցության ծառայություններ», «Որակի ենթակառուցվածքների բարեփոխում», «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայություններ», «Պետական աջակցություն Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կանոնադրական խնդիրների իրականացմանը», «ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման պետական աջակցություն» ծրագրերը:

Քաղաքաշինության ոլորտին 2014 թվականին նախատեսվում է հատկացնել 13,183.1 մլն դրամ: Այդ միջոցներից ՀՀ քաղաքաշինության նախարարության ապարատի պահպանման համար նախատեսվում է 766.1 մլն դրամ, կրթական հաստատությունների հիմնանորոգման եւ շինարարության համար՝ 9,645.0 մլն դրամ, մարզական օբյեկտների հիմնանորոգման եւ շինարարության համար՝ 855.0 մլն դրամ: Բացի այս ծրագրերից գումարներ են նախատեսվում նաեւ մշակութային օբյեկտների շինարարության, հուշարձանների ամրակայման, նորոգման եւ վերականգնման, զոհված (մահացած) եւ առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների անօթեւան ընտանիքներին բնակարանով ապահովման եւ բնակարանային պայմանների բարելավման, վարչական օբյեկտների հիմնանորոգման եւ շինարարության համար:

Էներգետիկայի եւ բնական պաշարների ոլորտներին 2014 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 13,358.8 մլն դրամ: Ընթացիկ ծախսերին հատկացված միջոցներն ուղղվելու են «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծման ծառայություններ», «Ընդերքի մասին տեղեկատվության տրամադրման ծառայություն» ծրագրերի իրականացմանը: Միաժամանակ էներգետիկայի ոլորտում նախատեսվում է շարունակել եւ իրականացնել արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային եւ դրամաշնորհային միջոցներով ծրագրեր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here