տուն Քաղաքական Հայաստան Էկոնոմիկայի նախարարությունը մանրամասնում է․ որ կենտրոնները փակ կլինեն

Էկոնոմիկայի նախարարությունը մանրամասնում է․ որ կենտրոնները փակ կլինեն

314
0

Կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարի շրջանակում ՀՀ պարետի որոշմամբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում մինչև արտակարգ դրության ավարտը արգելվում են տնտեսական գործունեության մի շարք տեսակներ.

✅Առևտրի կենտրոններ (mall-եր): Այս որոշումը չի տարածվում առևտրի կենտրոնում գործող սուպերմարկետների վրա: Կշարունակեն գործել նաև սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների շուկաները, կրպակները, վերնիսաժները և տոնավաճառները

✅Բարեր, փաբեր, գիշերային և հեստապարային ակումբներ ու պարահրապարակներ: Սակայն կշարունակեն բաց մնալ հանրային սննդի կետերը

✅Կինոթատրոններ, կինոակումներ, բացօթյա կամ այլ կառույցներում ֆիլմերի ցուցադրում

✅Խաղատներ, բուքմեյքերական կետեր: Խաղագումարով, դրամական շահումով խաղային ավտոմատների, տեսախաղային տերմինալների շահագործման, վիճակախաղերի կազմակերպման վայրեր