տուն Լուրեր Բլոգ Էլ ինչու՞ «ավերակները» ավերելու վերջին հնարավորությունը կորցնեն

Էլ ինչու՞ «ավերակները» ավերելու վերջին հնարավորությունը կորցնեն

244
0

hranush-kharatyan-azgagraget-21Ազգագրագետ Հրանուշ խառատյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.  «Ուղղակի սարսափելի է որ, Համաշխարհային բանկը 843 միլիոն դոլար է «տրամադրում» Հայաստանին, որն էլ, ավելի սարսափելի, առաջիկա չորս տարիներին կուղղվի պետական կառավարման համակարգի բարեփոխումներին եւ կոռուպցիայի դեմ պայքարին: Ոչ թե զարգացմանը, ոչ թե տնտեսական ներդրումներին, այլ այդպես էլ չկայացող «պետական համակարգի բարեփոխումներին», այսինքն՝ զանազան տրամաչափերի էքսպերտներին, թղթաբանությանը և այլ ֆու-ֆու-ների: Եվ դա Հայաստանի համար ևս մի անհաղթահարելի պարտք է, որն ընկնելու Հայաստանի նվազող բնակչության ուսերին՝ հարկերի, տուրքերի և այլ ձևերով: Այս վերջնական ստրկացումը մի բանի է միայն ծառայելու՝ ավելացնելու է արտագաղթը և լցնելու է երկիրը կորցնող իշխանության գրպանները: Սա, գուցե, նրանց վերջին շա՞նսն է կուտակածն ավելացնելու: Մեկ է՝ անձնապես կորցնելու բան չունեն, իսկ երկիրն էլ արդեն կորցրել են: Երկու հազարամյակվա ձևակերպումը՝ «Այս ավերակների վրա ինչպե՞ս թագավորեմ»-ը  դարձել է օրախնդիր: Բայց քանի դեռ իշխանության տրամաբանությամբ թագավորողները պետք է ռուսները լինեն, էլ ինչու՞ «ավերակները» ավերելու վերջին հնարավորությունը կորցնեն… վերջին փշրանքներն էլ տանեն իրենց հետ»:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here