Ալկոհոլից և թմրանյութերից կախվածությունը, որոնք բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլին հասցրին մահվան դուռը, նա ձեռք է բերել այն պատճառով, որ իրեն չեն ընդունել իր համասեռամոլ լինելու համար:
Այդ մասին, բրիտանական The Sun պարբերականի փոխանցմամբ, հայտարարել է անվանի կատարող Էլթոն Ջոնը:
«Ես երկու տարբերակ ունեի. մեռնել կամ ապրել, և ես ուզում էի ապրել: Խեղճ Ջորջը չէր ուզում ապրել: Այնքան անհարմար էր նա իրեն զգում սեփական մաշկի մեջ նրա համար, որ գեյ էր»,- նշել է Ջոնը:
Հունական արմատներ ունեցող երգիչ և կոմպոզիտոր Ջորջ Մայքլը մահացել է 53 տարեկան հասակում, 2016 թ. դեկտեմբերի 25-ին՝ Մեծ Բրիտանիայի իր տանը: