Բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնն իր ինքնակենսագրականում պատմել է, թե ինչպես է Եղիսաբեթ Երկրորդն ապտակել Վիսկոնտ Լինլիին՝ իր զարմիկին: Այս մասին հաղորդում է Daily Express-ը:
Էլթոն Ջոնի խոսքերով, միջադեպը տեղի է ունեցել երեկույթներից մեկի ժամանակ: Թագուհին Լինլիին խնդրել է, որ հոգ տանի քրոջ՝ լեդի Սառա Արմսթրոնգ Ջոնսին մասին, որի ինքնազգացողությունը վատացել էր: Լինլին որոշել է մնալ միջոցառմանը, ինչն էլ առաջ է բերել թագուհու զայրույթը:
«Մի´ (ապտակ) վիճիր (ապտակ) ինձ հետ (ապտակ), ես թագուհի եմ»,- ասել է Եղիսաբեթ Երկրորդը՝ թույլ հարվածներ հասցնելով զարմիկի դեմքին:
«Նա նկատեց, որ ես նայում եմ իրեն, աչքով արեց ու գնաց»,- գրել է Էլթոն Ջոնը: