Վերջին ամիսների ընթացքում էլ. սիգարետ «ծխելու» հետևանքով գրանցված մահերի համաճարակի վերաբերյալ մամուլում հրապարակված մռայլ հոդվածները կարդալուց հետո երբեք չեք մտածի, որ վեյփինգն իրականում ծխողների համար իսկական գլուտ է: Վեյփինգը շրջապատող հիստերիան ավելի շատ բան է ասում մեր ժամանակներին բնորոշ տենդի, քան էլ. սիգարետի իրական հատկանիշների վերաբերյալ:
***
Մահերը, որոնց մասին մենք լսում ենք, չեն առաջացել որակյալ էլ. սիգարետից, այլ վնասված բաղադրիչների, մասնավորապես՝ կանեփում գնտված ակտիվ բաղադրիչների օգտագործումից: Վեյփինգն արգելելու վերաբերյալ կոչերը նույնքան խելամիտ են, որքան մի քանի կեղծ բաղադրիչ օգտագործելու հետևանքով կաթի վաճառքն արգելելը:
Ճշմարտությունն այն է, որ վեյփինգը 95%-ով ավելի քիչ վնաս է պարունակում, քան ծխելը: Այն թույլ է տալիս օգտագործողներին նիկոտին ստանալ առանց քաղցկեղածին նյութերի և ածխածնի մոնոքսիդի, որոնք առաջանում են սիգարետ ծխելիս: Վեյփինգը շատ ավելի արդյունավետորեն կարող է մարդկանց օգնել դադարել նիկոտին ներքաշել, քան մյուս այլընտրանքները՝ ներառյալ նիկոտինային կապերը: Ավելին, շնորհիվ վեյփինգի սարքերի լայն ընտրության, օգատգործողներն իրենք կարող են ընտրել նիկոտինի մակարդակը (մինչև անգամ նիկոտինի առկայությունը բացառելը): Վեյփինգը բազմաթիվ ծխողների հնարավորություն է տվել հրաժարվել սիգարետից, և նույնքան մարդկանց զերծ է պահել ծխել սկսելուց՝ այդպիսով փրկելով միլիոնավոր կյանքեր:
Ի տարբերություն ԱՄՆ-ի՝ Մեծ Բրիտանիայի առողջապահության ոլորտի ղեկավար մարմինները հաստատել են, որ էլ. սիգարետը շատ արդյունավետ միջոց է, որը կարող է օգնել մարդկանց թողնել ծխելը: Այնուամենայնիվ, ամերիկյան քաղաքական գործիչները և Կառավարության ներկայացուցիչները՝ Սննդի և դեղամիջոցների վերահսկողության վարչության գլխավորությամբ, արգելում են անուշահոտ էլ. սիգարետները՝ պնդելով, որ դրանք պատրաստված են անտեղյակ դեռահասների մոտ կախվածություն առաջացնելու նպատակով: Նույնիսկ Սան Ֆրանցիսկոն՝ թմրամոլների և փողոցներում բնակվող մարդկանց այդ դրախտն է արգելել վեյփինգի սարքերի վաճառքը: Իրականությունն այն է, որ գրեթե բոլոր վեյփերները (ԱՄՆ-ում կա գրեթե 11 մլն չափահաս օգտատեր) նախընտրում են զանազան համերը, և ոչ թութունի համը:
Ինչ վերաբերում է դեռահասների շրջանում վեյփինգի «համաճարակին», շատ քիչ վկայություն կա այն մասին, որ էլ. սիգարետը պատճառ է հանդիսացել սիգարետ ծխլուն: Փաստացի, դեռահասների շրջանում ծխելու մակարդակը կտրուկ կերպով նվազել է 1990-ականներից:
Էլ. սիգարետը, դրա անուշահամ տարբերակներն արգելելը կամ հսկայական հարկեր սահմանելը, ինչին ձգտում է Կոնգրեսը, երկու վատ արդյունք կարող է ունենալ. առաջին՝ մարդանց շրջանում ավանդական՝ մահացու, սիգարետի տարածումը, և երկրորդ՝ սև շուկայում անուշահոտ էլ. սիգարետի վաճառքի ծավալի աճը՝ ներառյալ այն բոլոր ռիկերը, որը կարող են պարունակել վտանգավոր կեղծիքները:
Աղբյուրը՝ Forbes.com