ՀԾԿՀ-ի այսօրվա նիստին, երբ քննարկվում էր էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման խնդիրը, հարց հնչեց, թե ինչու է Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը ամենաթանկը դառնում: Հանձնաժողովի ներկայացուցիչը նշեց, թե իրականում բարձրացող` 38.5 դրամ միջին սակագինը տարածաշրջանում ամենաթանկը չէ: Վրաստանում էլեկտրաէներգիայի սակագինը, ըստ ՀԾԿՀ-ի ներկայացուցչի, 39.06 դրամ է, Մոլդովայում 48.75 դրամ, Թուրքիայում 65.13 դրամ է:
Հիշեցնենք, որ ՀԾԿՀ-ն այսօրվա նիստում որոշեց թանկացնել էլեկտրաէներգիայի սակագինը` դարձնելով այն միջինում 38.5 դրամ` ներառյալ ԱԱՀ-ն: